▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետ հարկատուները կհոգան նաև ալֆոնսների կարիքները

Երկու օր է՝ համացանցը ցնցել է մի տեսանյութ: Տարիքով հայ տղամարդը պարծենում է, որ իր տղային եկել և ժողովրդական լեզվով ասած՝ ուզել են: Խոսքը Մամիկոն Զոհրաբյան-Բագրատունու հոր՝ Սուրեն Զոհրաբյանի՝ մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի մասին է:

 

 

Հիշեցնենք՝ ազգանունը Բագրատունու փոխած Մամիկոնը պնդում է, որ իրեն առևանգել են Արամ Վարդանյանի մարդիկ: Ծեծել, այնուհետև տաբատն իջեցրել և նկարել են: Բայց չեն բավարարվել միայն այդքանով, նաև նկարն ուղարկել են զոքանչին: Մենք չգիտենք՝ այդ ամենը եղել է, թե Մամիկոնը ալֆոնսին հատուկ երևակայությամբ հորինել է: Դա կպարզի դատաքննությունը: Բայց այն, որ ալֆոնսին ոչ հարիր անուն ունեցող Մամիկոնը երկար տարիներ իր ֆինանսական բարեկեցությունը կառուցել է կանանց ծառայություններ մատուցելու միջոցով, դա կասկած չի հարուցում: Ընտանիքին մոտիկ մարդիկ ասում են, որ հայրը տեղյակ է եղել որդու «բիզնեսից»: Եվ տեսանյութը դիտելուց հետո մի լավ ծիծաղել են, թե հայրն ինչ դերասանական վարպետությամբ է զարմանում, որ եկել և «խոսկապ» են արել որդուն: Այս հրաշալի ընտանիքին ճանաչողները նաև ասում են, որ հայրը և որդին իսկապես վերջերս են բարիշել: Բայց մինչ այդ նեղացած լինելու պատճառը ոչ թե որդու վարքն է եղել, այլ գումարային խնդիրներ: Կարճ ասած՝ հայր և որդի չեն կարողացել կիսել մի գործարքից ստացված եկամուտները: Բայց այժմ նրանք միավորվել են, քանի որ, իրենց կարծիքով, նշմարվում է «մեծ խաղագումար»:

Հայր և որդի Զոհրաբյանները նաև ամենուր պարծենում են, որ պետությունն իրենց թիկնապահներ է տրամադրել: Այսինքն՝ որքան երկար շարունակվի այս տրագիկոմեդիա հիշեցնող դատաքննությունը, այնքան հարկատուներս պետք է հոգանք բազմափորձ ալֆոնսի անվտանգությունը:

Նյութի աղբյուրը՝  hayastan24.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին