▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում. Էջմիածնի քաղաքապետին զայրացրել է «Ֆուլ հաուս»-ի Մուշեղը

 

Էջմիածնի քաղաքապետ  Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ֆուլ հաուս» սիթքոմին: Քաղաքապետը մասնավորապես գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում:

Բառացիորեն ասում է՝ «ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ: Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալը և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ: Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին