▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են այս տարի պետական պարգևներ ու պատվավոր կոչումներ ստացել

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:

«Հայրենիքին մատուցած ծառա­յու­թյուն­ների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի և միջազգային մրցաշարերում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

 

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Խաչիկ Ասմարյանին և Վաչագան Վարդանյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաս­տակավոր գործչի, իսկ Աշոտ Գասպարյանին, Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Սարկիսովին՝ ՀՀ վաստակավոր մարզչի կոչումներ:

Շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով պարգևների և պատվավոր կոչումների արժանացած անձանց՝ նախագահ Արմեն Սարգսյանը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարելիս երբեք չի մտածում գնահատականի մասին, բայց պետության պարտականությունն է տեսնել ու գնահատել իր լավագույն զավակներին: «Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հայրենանվեր գործունեության սկզբում է և դեռ շատ անելիքներ ունեք: Ձեզնից շատ սպասելիքներ կան»,-նշել է նախագահը: 

Կարդացեք նաև՝

Ձեզնից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաների

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին