▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր եկեղեցիներում հնչեց բարի լուրը...Տեսանյութեր սուրբ Գայանեից և Հաղարծնի վանքից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ճրագալույցի Սուրբ Պատարագին  հետևել է  էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվել  է ճրագալույցի Սուրբ Պատարագ. այն տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:

Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:

Մարդիկ միմյանց ողջունել  են այսպես. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

 

 

 

 

 

 

 

 

Ստորև ներկայացվող տեսանյութում էլ կարող եք դիտել Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզը Ճրագալույցի Սուրբ Պատարագին՝  Հաղարծնի վանքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին