▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Երևանի քաղաքապետը անցկացնում տոնական օրերը. Ուշագրավ կադրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը տեսանյութ է հրապարակել՝ կից ներկայացնելով հետևյալ գրառումը. 

 



«Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։ Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը, ձերբազատվել կամ տեղափոխել չգիտեմ ոնց մայթերին հայտնված անճաշակ գովազդային վահանակները, ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԸ, ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ, իսկ անօրինական փողոցային առևտրի մասին մի քանի օրից կլսեք և կտեսնեք։ Նաև բոլորիս մտահոգող աղբահանության հարցում ևս լինելու են արմատական լուծումներ. ու քաղաքային իշխանությունների հսկողության ներքո Sanitek-ը սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել։ Քաղաքը կարգի բերելու գործում մենք ակնկալում ենք ձեր օգնությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև սեփական գործողությունների հանդեպ։ Հուսով եմ, որ կստացվի փոխադարձ արդյունավետ աշխատանք:

 

 

 

 

Հ.Գ Իսկ էս վիդեոն այն մասին է, թե ոնց է Երևանի քաղաքապետը անցկացնում տոնական օրերը»: 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին