▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը

Հունվարի 1-ի առավոտյան Կարագանդայում սպանության մեջ կասկածվող հայազգի Նարեկ  Գուրուրյանը հայտնաբերվել  և ձերբակալվել է ՌԴ-ում. այս մասին հայտնում է  NUR.KZ կայքը` հղում անելով Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևին: 

 

 

Ներկայումս որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն. Գուրուրյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել:  Նա նշել է, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին, միայն թե ապահովեն իր անվտանգությունը:

Կարդացեք նաև՝ Ես մարդասպան չեմ. Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը դիմել է իրավապահներին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին