▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչ չենք քաշում Սփյուռքի նախարարության վրա. Նիկոլ Փաշինյան


Կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. այս մասին  այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության առաջին նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության նախագծին, որով նախատեսվում է լուծարել Սփյուռքի նախարարությունը:

 

 

«Ընդհակառակը, տվյալ դեպքում խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝  Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի:

 

 

 

 

Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի: Մեր խնդիրն այստեղ հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է»,-հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության հունվարի 10-ի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Մենք ենք տխուր, դուք չեք տխուր...Նիկոլ Փաշինյանն՝ Արարատ Միրզոյանին

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարությանը ամրակցելու մասին» որոշման նախագիծը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին