▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

 

 

 

 

 

 

 

Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): 

ՀՔԾ-ից, սակայն տեղեկությունը չեն մեկնաբանել:

Սեյրան Օհանյանն էլ  հարցին ի պատասխան ասել է, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասել է նախկին նախարարը:

 

 

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին