▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Մհեր Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում վարչապետը և նախագահը ի՞նչը պետք է ներեն՝ անմեղությո՞ւնը. Ելենա Աղաջանովա

1996-ին Երևանի պետական բժշկական համալսարանի դաժանաբար սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովը, անդրադառնալով այդ սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի այսօրվա ասուլիսին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի ընկերներ, հայրենակիցներ,

Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները հայտնում եմ՝
1. մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն, քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաեւ չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությանը խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը։


2. առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեջլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին առանց որևէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։

 

 

 

 

 

 

 

 

Եվ անհասկանալի է, եթե նա անմեղ է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախագահը ինչը պետք է ներեն՝ իր անմեղությունը՞։ Միայն որովհետեւ իրենք ամուսիններով այդպես են կարծում»։

Կարդացեք նաև՝ Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակը` Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

«Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես...»

«Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Արմեն Մուրադյանն ու մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին