▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ վիճակ է Երևանում՝ ձնամաքրման աշխատանքների առումով

Երևանի բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքներն սկսվել են։

Այս մասին իր Facebook-ի էջի միջոցով հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 

 

 

Նա կից ներկայացրել է լուսանկարներ ու տեսանյութ, նաև նշել, որ աշխատանքներն ընթանում են Նոր Նորք վարչական շրջանում:

Օգտատերերից ոմանք , սակայն, բողոքում են, որ Երևանի շատ փողոցներ կաթվածահար վիճակում են և տասնյակ մեքենաներ վթարի են ենթարկվել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով նույնպես պատմել է ձնամաքրման աշխատանքների մասին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին