▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են՝ վարչապետն ուղղաթիռով տեղ է գնում, բա էշո՞վ պետք է գնար. Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը

 

 

«Այսօրվա լրատվական դաշտում փորձ է արվում մեզ հանրապետականացնել: Փորձում են ասել, որ տեսեք՝ ոչ մի տարբերություն չկա. այս իշխանությունը նույնպիսին է, ինչպիսին նախորդ հանրապետական իշխանությունը: Ընդ որում, սրա համար բերում են անհերքելի փաստարկներ. ինչո՞ւ անհերքելի, որովհետև ասում են տեսեք՝ հանրապետականները նույնպես մի քիթ, երկու ականջ, մի բերան ունեին, այս իշխանությունը նույպես: Նույն է՝ ոչ մի տարբերություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Ինչի համար է դա արվում. նրա համար, որ այն փոփոխությունները, որոնք արվել են Հայաստանում, անիմաստ են, բացարձակապես ոչ մի բան չի փոխվել և այլն: Այս քարոզչական արշավի մեջ, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իմ ընտանիքի և քաղաքական թիմի նկատմամբ տեղի ունեցող քարոզարշավը»:

 

 

«Վարչապետը հեծանիվ է քշում, ասում են՝ ի՜նչ խայտառակություն է, վարչապետը հեծանիվ է քշում...հետո էլ՝ պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետն ուղղաթիռով տեղ է գնում, բա էշո՞վ պետք է գնար»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանն ընդգծելով. «Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդին չի թալանում, իսկ մնացածը տեխնիկայի խնդիր է և ժամանակի: Հայաստանի իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը և արտոնությունը: Ես էլի եմ ասել՝ եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին