▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողոպուտ Երևանում. կողոպտիչն ասել է, որ «ինքը Ֆանտոմասն է» և թալանել է Varks.am-ում եղած ողջ գումարը

Երեկ՝ հունվարի 14-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ կողոպտիչը կողոպուտ անելու ժամանակ այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է» և իրեն գումարն է անհրաժեշտ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպտիչ «Ֆանտոմասին» և գողացված գումարները հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին