ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով հնչեցված կարծիքներին, թե Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը գործել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերից:
«Այն, ինչ ասվեց Անդրանիկ Մանուկյանի մասին բացարձակ սուտ է: Դուք թեածին բառը օգտագործեցիք, դա ևս պռոպագանդայի էլեմենտ է: Ես թույլ չեմ տա, որ այն անձանաց մասին, որոնք իրենց կյանքը զոհաբերել են երկրի համար, սուտ տեղեկություն հնչեցվի: Ադրբեջանական թեզերը ներմուծվում են հայկական տեղեկատվական դաշտ: Պարոն Բաբաջանյան, ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը: Ի՞նչն է Ձեզ ստիպում զրպարտել, շարունակական զրպարտությունով զբաղվել: «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերներին խորհուրդ կտամ չզբաղվել հակահայկական պռոպագանդայով»:
Ապա տեղից խոսեցին Մարուքյանն ու Բաբաջանյանը, և իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է: