▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար՝ սպառնալով սուպերմարկետը պայթեցնել

Երեւանում, հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գույնի գլխարկով եւ ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ եւ մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն եւ ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար եւ սպառնացել է, որ իր մոտ կա զենք եւ պայթուցիկ եւ եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։

Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան եւ երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին