▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում դպրոցի տնօրեններ ընտրվում են Գարիկ Սարգսյանի «դաբրոյով»

Հունվարի 16-ին հերթական անգամ տեղի է ունեցել Արարատի թիվ 1 դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում , սակայն, այս կրթական հաստատությունում կրկին տնօրեն չունեն:

Հեղափոխության օրերին ակտիվիստ մարդկանց զայրույթը շարժած կռվախնձոր դարձած դպրոցի տնօրենի համար մղվող պայքարում մութ կողմերը շատ են...

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նազիկ Դիլանյանից պարզեցինք , որ խորհրդի անդամներից երկուսը արդեն որերորդ անգամ անհարգելի պատճառով ներկա չեն գտնվել նիստին , որի օրակարգում դրված էր գործադիր տնօրենի ընտրության հարցը:

Թեկնածուները երեքն էին ` Ղազարյան Նելլի , ով բազմավաստակ և հարգարժան մանկավարժ է, Խանոյան Հայկը և Մանուկյան Վահրամը , ով ,ըստ հավաստի աղբյուրների, մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է:

 

 

 

Այնուամենայնիվ,  ընտրությունը չի կայացել , քանի որ թեկնածուներից որևէ մեկի համար անհրաժեշտ քվե չի ապահովվել (արդյունքը չորս և երկու ձայն , սակայն  տնօրենի պաշտոնը անցողիկ համարվելու համար անհրաժեշտ է հինգ ձայն):

Այս դեպքում հնգօրյա ժամկետում տնօրեն կնշանակի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը , ով , ենթադվում է, հարցում կանի գործընկեր մարզպետից,  թե ու՞մ անունի առաջ պետք է «պտիչկան» դրվի:

Ներկայումս մեծ հիասթափության ու բողոքի ալիք է բարձրացել Արարատ քաղաքում , որովհետև մարդիկ հասկանում են , որ իրենց արած հեղափոխության արդյունքում ակնհայտ պաշտոնների են տեղավորվում հին սկզբունքներով ու մեթոդներով:

 Կից ներկայացնում ենք նաև  արարատցի ակտիվիստներից մեկի գրառումը սոցիալական ցանցում:

 

Հեղինակ՝ Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին