▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը Նիկոլ Փաշինյանից 10 րոպե ժամանակ է խնդրում

1996թ. սպանված 19-ամյա Իոսիֆ աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը դարձյալ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տասը րոպե ժամանակ գտնել՝ իրեն անձամբ լսելու համար։ Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

 

 

«Հարգելի պարոն Փաշինյան, 

Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգություն հարցի էությունը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիվ Աղաջանովի ծնող չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:

 

 

 

 

 

 

 

 

Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:

Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիվ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ խնդրում եմ տաս րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար

Հարգանքով՝

Միխայիլ Աղաջանով
21, հունվար, 2019թ»:

Կարդացեք նաև՝ Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակը` Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

«Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես...»

«Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Արմեն Մուրադյանն ու մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը

Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին