▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի քրեական գործերն ազդում են ԶՈՒ տրամադրության վրա. Դավիթ Տոնոյան

Այսօր Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ մի շարք պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այն հարցին՝ արդյո՞ ք Մարտի 1-ի հետ կապված քրեական գործերը հարված են հասցնում  ԶՈՒ-ին, նշել է.  «Իհարկե, ԶՈՒ տրամադրության վրա ազդում է, բայց հաղթահարում ենք՝ անելով ավելին»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ ապագայում ինչպիսի՞ բանակ ենք ցանկանում ունենալ, ասել է. «Պետք է ունենանք միջազգային բոլոր չափանիշներով բանակ ու ամեն ինչ անելու ենք, որ ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգը շարունակվի բարելավվել»:

Խոսելով որդու ծառայության մասին՝նախարարը նշել է.

 

 

 

 

 

 

 

 

«Երեկ էլ որդուս ծնունդն էր, օտպուսկ էր եկել, գնացել հետ: Ես աշխատում եմ ավելի շատ որպես ծնող իրեն լսել: Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ պարոն նախարար: Հիմա մեր մեջ այդպիսի հարաբերություններ են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին