▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, մենք մի լավ նախագահ չե՞նք ունենալու, այդ նախագահի կենացը խմենք. Վիտալի Բալասանյան

«Նախ, ո՞ւր է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր է երկրորդ նախագահը, ո՞ւր է երրորդ նախագահը։ Ես որպես քաղաքացի իրավունք ունե՞մ հարցնեմ։

 

 

 

 

 

 

Մենք 1995 թվականի շքերթին բոլորս մասնակցում էինք, և՛ հրամանատարները, և՛ բոլոր ղեկավարները։ 1995 թվականից առ այսօր ես երբևիցե մեր պետական միջոցառումներին չտեսա ատաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Այսօր Զինված ուժերի ստեղծման օրն է։ Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը։ Մենակ Տոնոյան Դավի՞թն է։ Բա ո՞ւր են նախկին նախարարները։ Իրավունք չունենք այսպես ապրելու, չի կարելի, սա պետական միջոցառում է։ Անկախ հայացքներից, անկախ դեմքից, անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից՝ բոլորին պետք է հարգենք։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Լավ, մենք մի լավ նախագահ չե՞նք ունենալու, այդ նախագահի կենացը խմենք», - Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Նա նշել է, որ պետական ինստիտուտի ղեկավարին չեն հարգում։

Կարդացեք նաև՝ Իրավունք չունեն օդից կախված լուրերով որևէ մեկին մեղադրել. Բալասանյանը՝ «Մարտի 1-ի» գործի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին