Բանակի օրը նշում են նաև զինվորների համար գործող վերականգնողական կենտրոնի անդամները:
Նրանց ուրախությանը միացել են կենտրոնի բարեկամներն՝ այդ թվում Սասուն Միքայելյանն ու Անահիտ Բախշյանը:

Տեսանյութերը տրամադրել է Շուշաննա Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօրվա իր ելույթում նշել է.
«Ինձ համար այսօր կրկնակի հաճելի է այս գեղեցիկ օրը՝ Հայրենիքի պաշտպանի օրը ձեզ հետ խոսել մի նախաձեռնության մասին. Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը, համատեղ աշխատելով կառավարության, պաշտպանության նախարարության, նաև առողջապահության նախարարության հետ, առաջարկում է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»:

Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե, այդ անձինք լիիրավ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև՝ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն, նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և մյուս կողմից պետական, հասարակական, բարեգործական կառույցների, բիզնեսի հետ»:
Կարդացեք նաև՝
Ի՞նչ է Հայոց Բանակը. Նիկոլ Փաշինյանի ելույթը Բանակի օրվա առիթով


