«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը ահազանգում է, որ «Փարոս» ներառական երգչախումբը խնդիր ունի և կանգնած է խայտառակվելու վտանգի առաջ, եթե միջոցներ չգտնվեն մեկնելու առաջիկա արտասահմանյան հյուրախաղին:
«Երգչախումբը բացառիկ է նրանով, որ երգչախմբի մեծ մասը սայլակ օգտագործող, չտեսնող եւ այլ հաշմանդամություն ունեցող երգիչներ են: Երգչախումբն ունի 25 տարվա պատմություն: Ես հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի կարգավիճակով նման երկարատեւ կոլեկտիվ` այդպիսի հաջողություններով գոյություն չունի: Մենք պետք է անպայման աջակցություն ստանանք համապատասխան պետական մարմնից նաեւ ինչու չէ` երկրի ղեկավարի: Գուցե մի մասն էլ մասնավորը վերցնի իր վրա: Անուններ չեմ հնչեցնի, բայց բոլորս գիտենք, թե ովքեր են հակված եւ անում նման մշակութային եւ սոցիալական ծրագրեր»,-նշել է Արմեն Ալավերդյանը:
Հրավերը հունիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածին է վերաբերվում, սակայն ֆրանսիական կողմին իրենք պետք է պատասխանեն մինչև փետրվարի առաջին օրերը:
Մանրամասները՝ տեսանյութում