▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Հարությունյանն աշխատանքի է անցել ԱԺ-ում

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, հայտնելով, որ աշխատանքի է անցել ԱԺ-ում․ «Հարգելի՛ ընկերներ։

Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ (Իմ Քայլը դաշինք)։

Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։

 

 

 

Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսաց այդ տեղեկատվությունը համարեք հաստատված»։

Կարդացեք նաև՝

14 տարեկանում ինձ համոզեցին, որ հայրս մահացել է. Շահեն Հարությունյանը` հոգեբանական և ֆիզիկական բռնությունների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին