Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաև համայնքին պատճառված վնասի փաստը:
«Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր բյուջեից, բայց իրենց սխալն ինչո՞ւ պետք է մյուս քաղաքացիներն ուղղեն: Ակնհայտ է, որ սխեման չի գործում և այդ սխեման պետք է աշխատեցնել»,– նշել է քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում