ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Դանիայում ՀՀ դեսպանատան փակման շուրջ ստեղծված շահարկումներին։ «Մենք բազմիցս ենք ասել, որ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում, եւ դրանցից է նաեւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացումը։

Այդ համատեքստում պետք է դիտարկել Դանիայի դիվանագիտական ներկայացուցչության միավորումը Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության հետ։ Այնտեղից էլ կլինի Հայաստանի ներկայացվածությունը տարածաշրջանում»,- ասաց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ արվելու են այնպիսի քայլեր, որոնք նպաստելու են մեր դիվանագիտական ներկայացվածության աշխարհագրական ընդլայնմանը։
Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳՆ-ն թույլ է տվել ադրբեջանական լրատվական գործակալությանն աշխատել Հայաստանում


