▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ժամանակ բլբլայիք, երբ Սերժ Սարգսյանը եկել էր ձեզ հետ զիջումների մասին խոսելու. Բաբայանը` Արցախի իշխանություններին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանտար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում:

 

 

Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է վերջին 10 տարվա մշտական բնակություն, իսկ Բաբայան այդ շրջանում Արցախում չի բնակցվել, նա նախատեսում է այս տարվա մարտ ամսից ստորագրահավաք սկսել` Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով:

 

 

Բաբայանը նաեւ անդրադարձել է իր դեմ հարուցված «Իգլա» անվանումը ստացած հայտնի քրեական գործին: Նա նշել է, որ այդ պատմությունն իր դեմ իրականում սարքվել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված։ Բաբայանը հորդորել է Ղարաբաղի վերնախավին հարցնել, թե 2017-ին Սերժ Սարգսյանը բոլորին մի դահլիճում հավաքել եւ ի՞նչ զիջումների մասին է իրենց հետ խոսել. «Էն, որ հիմա բլբլում են, ասեք այն ժամանակ բլբլայիք, որ եկել էր ձեզ հետ խոսելու եւ ասել էր՝ ինչ է լինելու: Այն ժամանակ, որ խոսեիք մենք կհասկանայինք, որ դուք ինչ-որ մի հարց եք լուծում: Բոլորն այդ դահլիճում են եղել: Օրինակ, թող Ռազմիկ Պետրոսյանը կամ Արմո Ծատրյանը ասեն, թե ինչի մասին են խոսել»,- ասաց Բաբայանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին