▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժգոհության նոր ալիք համացանցում. Աթեիստ պաշտոնյան ծաղրել է քրիստոնեությունը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կից գործող  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի «աթեիստական» գրառումը կրկին կրքեր է բորբոքել:

Պաշտոնյան ծաղրանքով մեկնաբանություններ է գրել  օգտատերերից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ: 

«Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք բերել առաջին պլան, էս ո՞ւմ եք պաշտոնի նշանակել: Ում ուզում են թող հավատան, բայց եթե չեն կարողանում զսպել իրենց ու նման բարբաջանքներ ու տափակ հումորներ են խզբզում համացանցում, ուրեմն նրանց շտապ պետք է հեռացնել առաջին պլանից»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերերից Աբգար Գևորգյանն այդ առիթով :

 

 

 

 

«Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանն էլ  ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով  իր մտահոգությունն է հայտնել, որ բազմաթիվ աթեիստներ, այդ թվում՝ պաշտոնյա, վիրավորում են քրիստոնյաներին ու նշել է «հասարական ուժեղ ճնշում կգործադրվի Ձեզ վրա, հոգևոր կենտրոնին վնասելու դեպքում՝ ժողովուրդը դուրս կգա փողոց ու կպահանջի Ձեր ու Ձեր նմանների հրաժարականը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին