Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Ըստ այդմ՝ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ և Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրա խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ կմնա ուժի մեջ։