▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան

 

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան։

 

 

 

 

 

 

 

 

«Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին։ Օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը և նախորդ վերաքննիչի որոշումից հետո բողոք է տրված վճռաբեկ»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին