▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են օգտատերերը քննադատում Արարատ Միրզոյանի տիկնոջը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 «Անձրևանոց պահող չունեցող լիդեր կանայք 

Համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի Ստեփակակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարրները,որտեղ մի տղամարդ տիկին Գոհարի գլխին անձրևանոց էր պահել...

Ի դեպ,տիկին Աբաջյանին ուղեկցողներից ոչ մեկը անձրևանոցով չէր...
Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկում Գոհար Աբաջյանին,նրան մեղադրելով անհամեստության մեջ...Անկեղծ ասած,ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել Միրզոյան ընտանիքի մասին, որ նրանց «աստղայինը» լրիվ տարել է.վերարկու բռնող ունեցող ամուսնու կողքին «զոնտիկ» բռնող ունեցող կինն անպակաս պետք է լինի...


Ուսումնասիրելով հանրաճանաչ և լիդեր կանանց լուսանկարները պարզեցի,որ նրանց մեծ մասն աչքի են ընկնում համեստությամբ և հասարակ մահկանացուների նման իրենք են իրենց անձրևանոցները պահում գլխավերևին...»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին