▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման կենտրոն

 

Թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես խնդիր են դարձել: Դպրոց, մանկապարտեզ գնացող երեխաներն ու աշխատանքի շտապող ծնողներն ամեն օր ստիպված են կտրել անցնել անտուն շների օղակը: Երևանի քաղաքապետարանը խնդրին մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը:Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:

«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ մուտքագրված է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», - նշում է Խաչիկ Հակոբյանը: Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր: «Մինչև մեր ենթակառուցվածքների ձևավորումը՝ նախատեսում ենք, որ աշխատանքները կիրականացնենք այլ կլինիկաների հետ համագործակցությամբ: Ծրագիրը շարունակական է և 4-5 տարում, եթե ծրագիրը նաև հարևան համայնքներում նմանատիպ լուծում ստանա, ակնկալվում է դրանց քանակը հասցնել նվազագույնի կամ միգուցե կարողանանք ունենալ թափառող շների մայրաքաղաք»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:

Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին