▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով փորձի ինձ խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում է լինի. Փաշինյանը բարկացավ

 

 

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց օրեր առաջ խորհրդարանի հարակից տարածքում առևտրականների բողոքի ակցիայի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ասում եք՝ հանդիպել եմ Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով ապրանք բերելու հետ կապված սահմանափակումներ կան ու նրանք 600 հոգի շահառուներ են: Պետք է իրար երեսի նայելով իրար խաբե՞նք:

 

 

Եթե ես պարբերաբար գնում եմ ուրիշ գործերով ու պարբերաբար ապրանք եմ բերում, ախր չի լինի տենց: Էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուզում են ուրիշ տեղ լինեն: Ոչ, չի լինելու անսկզբունք կոմպրոմիս: Եթե փորձելու են մեզ ասել՝ ցույց ենք անելու ձեր դեմ, արեք:

 

 

 

 

 

 

 

 

Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում է ինչ-որ բաներ: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա այլ տարբերակ որևէ մեկի համար՝ շարքային, թե օլիգարխ: Ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ հարաբերվել ստի լեզվով»,- ասաց Փաշինյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին