▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ ապացուցում եք, որ նման բան եմ ասել, կամ ներողություն խնդրում. Մակունցը դատի կտա դերասան Վիգեն Ստեփանյանին

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, Մշակույթի  նախկին նախարար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ինքը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի իրենից։

 

Լիլիթ Մակունցը տեսանյութ է հրապարակել, որում Վիգեն Ստեփանյանն ասում է, որ իրեն հասած տեղեկությամբ Լիլիթ Մակունցը նախարար եղած ժամանակ ԱՄՆ հանդիպել է հայ արվեստագետների հետ։

Ըստ Վիգեն Ստեփանյանի՝ 50 անց մի կին հարցրել է, թե ինչու են անտեսվում տարիքն առած արվեստագետները, ինչին Մակունցն ասել է` ավագ սերունդը կոռումպացված է։

«Հիմա ինձ հետաքրքրում է` ես ներկայացումից առաջ ասել եմ` ժողովուրդ ջան, մարդա 200 դրամ հավաքեք լավ խաղամ, չեմ հասկանում` մենք ո՞նց ենք կոռումպացվել»,–ասել է Ստեփանյանը՝  հիշեցնելով, որ այդ նույն ավագ սերունդը փողոցներում էր, հրապարակում էր և սատարում հեղափոխությանը։

Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից  գրել է հետևյալը. «Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:

Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին:

Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է:»,–գրել է Մակունցը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին