▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից սովորելու շատ բան ունենք. Գերմանացի պրոֆեսորն՝ Արմենն Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  ԳԴՀ-ում. երեկ նա հանդիպել է Հայդելբերգի քաղաքապետի հետ, ապա այցելել է Հայդելբերգի` Ռուպրեխտի և Կառլի անվան համալսարան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս հաստատության տնտեսական ու սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկանն իր հարցազրույցում նշել է.

 

«Բարի գալուստ Հայդելբերգ։ Իմ անունը Աուրել Կրոասան է, ես քաղաքագիտության պրոֆեսոր եմ, Հայդելբերգի տնտեսական ու սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկանն եմ։

Այսօր մենք համալսարանում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ակնկալում ենք համագործակցել Հայաստանի կրթական ինստիտուտների ու համալսարանների հետ։ Կարծում եմ, այս առումով կան համագործակցության առնվազն երեք ոլորտներ։ Առաջինը մշակութային ժառանգությունն է. Հայաստանը հնագույն քրիստոնյա պետությունն է արևմտյան աշխարհում։ Հայդելբերգում հայերն ունեն հարուստ մշակութային ժառանգություն։ Այսինքն, Հայդելբերգի համալսարանում մշակութային ժառանգությունը կարող է լինել ուսումնասիրության ուղղություններից մեկը, մի ոլորտ, որտեղ կարող են համագործակցել Հայաստանի և Հայդելբերգի համալսարանների գիտնականները։

Երկրորդ ուղղությունը բնական գիտություններն են, օրինակ ֆիզիկան։ Իսկ երրորդ ուղղությունը, որով ուրախ կլինենք համագործակցել հայ գիտնականների հետ, իհարկե քաղաքագիտությունն է, մասնավորապես ժողովրդավարության զարգացումը հետխորհրդային երկրներում, տնտեսական վերափոխումը՝ կենտրոնական ղեկավարվող տնտեսությունից անցումը մակրոտնտեսության, օրենքի գերակայությունը և այլն։Սրանք այն ոլորտներն են, որոնցում գիտնականները հատկապես հետաքրքրված են։ Կարծում եմ՝ Հայաստանից սովորելու ու այդ երկրի հետ կիսելու շատ բան ունենք։

Ակնկալում եմ այցելել Հայաստան՝ ավելի շատ բան իմանալու ձեռագրերի ու ձեր երկրի հարուստ մշակութային ժառանգության մասին»,-իր խոսքում ասել է Աուրել Կրոասանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին