▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Գալստյանը Մշակույթի նախարարությունից ապացույց կամ հերքում է պահանջում

 

 

Ասուլիս հրավիրած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր անդրադարձել է Մշակույթի նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ հայտարարությանը, պնդելով, որ այն, մեղմ ասած, անճշտություն է: «Մեր պահանջը որևէ կերպ չհիմնավորված մեղադրանքների հերքումն է»,- լրագրողներին ասաց կինոռեժիսորը՝ անկեղծանալով, որ մեծ դժվարությամբ է կարդացել չորս էջանոց հայտարարությունը:

 

 

«Սա Մշակույթի նախարարության՝ ինքն իրեն հակասելու հերթական քաղաքականությունն է, որովհետև հայտարարությունում ինը կետ կա, որոնք բացահայտ մեղադրանքներ են»,- ասաց նա:

Փաստաբանն էլ հավելեց, որ նախարարությունն իր ներկայացրած մեղադրանքների համար կա՛մ պետք է ապացույց ներկայացնի, կա՛մ հերքում, այլապես իրենք կդիմեն դատարան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժելու հիմքերի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որը, կինոռեժիսորի խոսքով՝ «ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է, որում սփռված են չապացուցված, անհիմն մեղադրանքներ իմ, իմ ընկերության և մեր ֆիլմի միջազգային գործընկերների հասցեին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Մարինե Զախարյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ Կրկնահացադուլի 5-րդ օրն է. չքնելուց խելագարվում եմ. պետական կառույցները լուռ են. Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսորը կրկին հացադուլ է հայտարարել՝ այս անգամ ԱԺ-ի բակում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին