▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին արժեքներին վերադառնալու փորձերը կկասեցվեն՝ պատերին տալով ու ասֆալտին պառկեցնելով. Փաշինյան

 

 

 

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

«Մեր դատական համակարգում կան խնդիրներ ու գիտենք կառավարության վերաբերմունքն այդ համակարգի անկախության նկատմամբ: Համոզված ենք, որ դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ մի կողմից պետք է խստորեն պայքարել կոռուպցիայի, կամայական որոշումների դեմ, մյուս կողմից՝ քայլեր ձեռնարկել, որ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նվազեցվի:

 

 

 

 

 

 

 

 

 

Ն. Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության խնդիրն է՝ գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների ու Սահմանադրության շրջանակում.

«Հեղափոխությունը հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չէ, որտեղ հաղթողները պատկերի տակ գնդակահում են պարտվողներին, բաժանում են սպիտակների ու կարմիների, մեր դեպքում սևերի ու սպիտակների (ժպտում է-խմբ.), սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է ու ամեն մեկը պետք է փոխվելու, արժեքային նոր համակարգ որդեգրելու շանս ունենա, բայց նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու: Ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով կամ օրինական այլ միջոցներով»,- շեշտեց Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին