▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերելակների պահպանման աշխատանքների, նյութերի կրճատում չի նախատեսվում. քաղաքապետի խոսնակը՝ Դավիթ Խաժակյանին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երեւանում վերելակայաին տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ» (գրառումը՝ առաջին նեկնաբանությունում): 

Պարոն Խաժակյանի գրառման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Շենգավիթ վարչական շրջանի կողմից նախորդ տարի ներկայացվել է 29 տեսակի պահեստամասերի պահանջարկ ամբողջ 2018 թվականի համար, եւ 16 տեսակի պահեստամասերի հայտ՝ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի համար: Ուստի, համադրելի չէ 2018-ի տարեկան ծավալի կամ տեսակների համեմատությունը 2019-ի առաջին կեսի ծավալի եւ տեսակների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Առհասարակ, պահեստամասերի ընդհանուր թվաքանակները տարուց տարի էլ համեմատելի չեն, քանի որ յուրաքանչյուր տարի ծագում է իրարից տարբեր վերելակների, եւ հետեւաբար, պահեստամասերի տեսակների եւ քանակների անհրաժեշտություն: Վերահաստատում ենք, որ վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերվող անհրաժեշտ նյութերի ծավալի և որակի կրճատում չի նախատեսվում` չնայած բյուջեում այդ գծով պլանավորվող ծախսերի կրճատմանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին