▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման և IDEX-2019 -ին ՀՀ-ի փայլուն մասնակցության մասին

«Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը մեր կառավարության  կողմից հռչակված է որպես առաջնահերթություն»,-նշել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոլորտի վերաբերյալ՝ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանն՝ ընդգծելով. «ոլորտի  զարգացման համար պետք է ունենալ  գիտական ներուժի, մասնավոր ներդրումի և պետական կառավարման համակարգի աշխատող, հստակ մեխանիզմ և այս հարցը պետք է լինի  մեր ուշադրութնա կենտրոնում»:

 

 

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում  կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին, որի ժամանակ ելույթ է ուեցել նաև ՀՀ ԶՈՒ պատվո պահակումբն՝ արժանանալով բարձր գնահատանքի: 

 

 

Քերոբյանը նաև  ներկայացրել է , թե ինչ էր ցուցադրված IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին