▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է՝ ինչքան նստեցինք տեղներս. Նիկոլ Փաշինյան

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհային քարտեզին ու մեթոդիկային․ «Հիմնական հարցը, որ այսօր օդում կախված է, հետեւյալն է․ կարող է՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն, եւ կարո՞ղ են արդյոք ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք։Մենք ուզում ենք մարդուն աջակցել և խրախուսել՝ ստեղծել այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է։

 

 

 

Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում քաջալերել․ խոսքո՞վ, այո՛, նաեւ խոսքով, որովհետեւ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և խոսքի արժեքը, բայց, որպես քրիստոնեությունը առաջինը ընդունած ժողովուրդ, մենք պետք է առաջինը արձանագրենք աստվածաշնչյան ճշմարտությունը՝ ի սկզբանե բանն էր, եւ բանը Աստծո մոտ էր․ այսինքն՝ բանը խոսքն է, ամեն ինչ սկսվում է մտքից։

 

 

 

 

 

 

 

 

 

Բայց արդյո՞ք միայն խոսքով․ իհարկե՛ ոչ։ Հաջորդ ամենակաևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է՝ կարգավորումների մեղմացման ճանապարհով, տնտեսական գործունեության մեջ մենաշնորհների բացառման ճանապարհով, կոռուպցիայի բացառման ճանապարհով եւ օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»,-ասաց ՀՀ վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին