▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազենով սպանված տղամարդու դի է հայտնաբերվել «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում

Այսօր՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հյատնում է Shamshyan.com-ը։

 

 

Ժամը 19:50-ին Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:

Ըստ աղբյուրի՝ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով՝ ութանկյուններով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին