ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հրապարակում է արվել՝ երեկ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ:
«Հարգելի գործընկերներ այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային»,- նշվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Analitik.am» կայքը գրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին: