Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայազգի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարի ազատազրկման։

Քիչ առաջ Գյանջայի դատարանը մեր հայրենակից Կարեն Ղազարյանին 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում»:
Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:


