▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին գտել են. գողացված ապրանքների մի մասը հայտնաբերվել է

Ոստիկանության աշխատակիցները գտել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին:

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ավելի վաղ քրգործ էր հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 47-ամյա Գագիկ Մ.-ին: Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ:

 

 

 

 

 

 

 

Ոստիկանները գողացված ապրանքների մի մասը հայտնաբերել են:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գագիկ Մ.-ն նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով , 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 66 հոդվածի հատկանիշներով:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա 2016 թ.-ի սեպտեմբերին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին