▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չմոռանաք ՝դեմ առ դեմ կհանդիպեք դեռ ինձ. Արթուր Գևորգյան

«Շատ եմ ափսոսում,որ (կենդանին )կարողանում է մարդկային հարաբերություններ փչացնել։Այդ մարզիկներից շատերը իմ հետ ճանապարհ են անցել,շատերը բավականին լավ սպորտսմեններ են եւ ունեն բավականին լավ հարաբերություններ ինձ հետ։Անկախ նրանից ,որ հետո զանգահարում են եւ ներողություն խնդրում,բացատրում իրենց անճարությունը,սակայն ոչինչ չի կարող արդարացնել....Ես խղճում եմ իրենց եւ չեմ ընդունում որեւէ պատճառաբանություն։

 

 

 

 

 

 

 

 

 

Եղել են նաեւ այնպիսինները,որոնք իրենց իսկական տղամարդուն վայել են պահել եւ հրաժարվել են խոսել։Ամեն մարդու պահվածք իր անձին է ուղղված։ Չմոռանաք ՝դեմ առ դեմ կհանդիպեք դեռ ինձ»,-գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը՝  ֆեյսբուքյան իր էջում՝ միաժամանակ տարածելով տեսանյութ, որին կից մեկնաբանությունում նշված է.

«Կենտրոն» հեռուստաընկերությունը երեկ եթեր էր հեռարձակել տեսանյութ, որում ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը անդրադարձել է բռնցքամարտի ֆեդերացիային, իսկ մի քանի մարզաձեւերի ներկայացուցիչներ փորձել են «գնահատական» տալ բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքին: Այս ամենին արձագանքել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին