▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ թուղթն ընդամենը սևագիր է». Նազենի Ղարիբյան

 

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ մշակութային ՊՈԱԿ-ների գործունեության դադարեցման թեմայով: «Ես չէի պատկերացնում, որ այսքան աղմուկ կբարձրանա և բացի աղմուկից այսքան հակասական տեղեկություններ կհայտնվեն մամուլում և հեռուստատեսությունում, որոնք տեղի կտան տարատեսակ մեկնաբանությունների:

Այդ թուղթն ընդամենը սևագիր է, առաջին վերլուծութուն, ինչի պատճառով էլ այն քննարկման չի դրվել: Սա այդ տեսակ առաջին վերլուծությունն է, նման բան նախարարությունում երբևէ չի իրականացվել, և այդ վերլուծության արդյունքն ուղարկվել է Կառավարություն, բայց դա չի նշանակում, որ Կառավարությունն այդ ամենն ընդունելու է ի գիտություն և 100%-անոց որոշում կկայացնի»:

Տեսանյութը՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին