Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի և հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ:
«Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։
Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,-գրել է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը:
Կարդացեք նաև՝ Ռուբեն Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու հոգեբուժարանը. Դավիթ Բաբայան
Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան