▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Պետրոսյանը և ընկերները Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը

Գիշերը 12-ի մոտակայքում, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա «լայվով» պատմել դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի մասին տեսանյութ և գրառում է կատարել նաև «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ նախ նշելով, թե  Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը, ապա ավելացնելով. «Վաղը կհրապարկենք աղբահանության գործընթացի ամբողջական տեսանյութը։ Արժանապատվությունը երբեք ոչինիչ հետ չենք փոխելու։ Մենք փորձեցինք բոլորին ուղղված վիրավորանքները մեր վրա վերցնել ու բացասականը խեղդել՝ դրական տարածելով»։

 

 

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը նշել էր, որ չնայած դեպքը այժմ ոստիկանությունում քննվում է ծեծի դրվագով, սական ըստ նրա՝ տեղի է ունեցել խուլիգանություն: Մալյանը  նաեւ հայտարարել է, որ  երկուշաբթի՝ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին