▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհասկանալի է՝ 10 հազար պետական աշխատողների կրճատումն ինչպես կարող է նպաստել ՀՀ շահին. Նաիրա Զոհրաբյան

«10 հազար աշխատողը նշանակում է 10 հազար ընտանիք,  այդքան մարդու կրճատումը անհասկանալի է՝ ինչպես է նպաստելու Հայաստանի Հանրապետության շահին»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ըսt պատգամավորի՝ սա շատ մտահոգիչ է. «Ես սա մտահոգիչ եմ համարում և վաղը Աժ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անպայման հարցը բարձրացնելու եմ, գուցե մեր նախարարները ու փոխվարչապետը կունենան իրենց Հայաստանի շահ եւ գործազրկություն ուղիղ կապի բացատրությունը»,-նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։ Հովհաննիսյանն այն համարել է շոկային։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին