▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանը` զինծառայողների մահվան վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում  լրագրողների հետ զրույցում հերքել է, թե զինծառայողի մահվան որևէ դեպք կարող է թաքցվել նախարարության կողմից:

 

 

 

 

 

 

 

 

«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված: Զինծառայողների մահվան վերաբերյալ հայտարարվում է, անգամ, եթե դա բնական մահ է»,- ասել է նախարարը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ 2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին