Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։

Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ այս պահին խնդիրը կարգավորվում է։

Հայտնի դարձավ, որ Երևանի «Ավտոբուս» Փակ Բաժնետիրական Ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի:
Նրանց հետ փորձել է բանակցել երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն վարորդները հրաժարվել են դադարեցնել գործադուլը:


