▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարն արձագանքել է վարչապետի դիտողությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման վերաբերյալ՝ անուղղակի արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն արված դիտողությանը։

 

 

 

Թորոսյանը նշել է ծխելու վնասները՝ ներկայացնելով Հարվարդի համալսարանի հետազոտությունը։

«Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։ Ցավոք այս պահին հայերեն տարբերակը չունենք, բայց կունենանք մոտ ապագայում։ Հետազոտության անվանումն է՝ Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները։Ներկայացնում եմ տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը։

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88,000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։

Անգլերեն ամբողջական տարբերակը։

Շուտով կներկայացնեմ նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների»։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստին Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը քննարկելիս, առողջապահության նախարարը դժգոհություն էր հայտնել, որ ծխախոտի ակցիզային հարկը նախատեսվածից քիչ է բարձրացվում։ 

«Իրեն չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրեն հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա, պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»,- ասել էր վարչապետը։

Կարդացեք նաև՝ Իրեն չի հետաքրքրում բյուջեի մուտքը, հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի.Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Կարդացեք նաև՝ Սպիտակ հացն առողջությանը վնասում է, եկեք թանկացնենք. Թորոսյանը զայրացրեց Փաշինյանին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին