▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ, չէ, էդ չեմ ասում...«Մետաքս» թաղի մասին Նիկոլ Փաշինյանի ակնարկը քաղաքացին սխալ հասկացավ

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ծաղիկներ է նվիրել կանանց, զրուցել նրանց հետ ու լուսանկարվել: 

Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Նիկոլ Փաշինյանին հետևողներից շատերը մոտեցել էին  Հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ կանգնած էր վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

Մի տղամարդ, դիմելով Նիկոլ Փաշինյանին,ասել է ՝ «պարոն Փաշինյան, էս երեխեն Մետաքսից ա, թող մի հատ Ձեզ հետ նկարվի», ինչին վարչապետն  արձագանքել է՝ «Եթե արդեն սկսել են  Մետաքսից գան , ստեղից կամաց գնալու վախտն ա»... Տղամարդն էլ պատասխանել է՝« Չէ, չէ, էդի ըտենց չի, էտի սխալ ինֆորմացիա ա»/ հավանաբար, նկատի ուներ՝  Մետաքս թաղում թաղային բազում հեղինակություններին/:  

Վարչապետն էլ ժպտալով արձագանքել է, որ քաղաքացին իրեն  սխալ է հասկացել..

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին